Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Աֆորիզմներ ըստ իմաստի

Մարդկանց մասին

Մարդկանց մասին

Մենք դատում ենք մեր մասին որևէ բան կատարելու մեր ընդունակությամբ, իսկ ուրիշները դատում են մեր մասին ըստ այն բանի, ինչ մենք արդեն կատարել ենք։

Լոնգֆելո

................................................................................................................................................................................

… Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են։

Բալզակ

................................................................................................................................................................................

Կան մարդիկ, որոնք երբեք չեն մոլորվում, որովհետև ոչ մի խելացի միտք նրանք երբեք չեն ունենում։

Գյոթե

................................................................................................................................................................................

Մենք այնտեղ ենք, որտեղ մենք մեզ տեսնում ենք։ Այստեղ դեր չունեն ո'չ ժամանակը, ո'չ տարածությունը։

Դիդրո

................................................................................................................................................................................

Ուրիշներին պարսավելով` մենք ամենից հաճախ զարտուղի ճանապարհով ուղղակի գովում ենք մեզ։

Թրայոն Էդվարդս

................................................................................................................................................................................

Պսակազերծներին կոխկրտում են, պսակակիրներին` շողոքորթում։

Թագոր

................................................................................................................................................................................

Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան։

Լեոպարդի

................................................................................................................................................................................

Մարդիկ ոչ միայն չեն սիրում, այլև ատում են իրենց` ուրիշների մեջ։

Լիխտենբերգ

................................................................................................................................................................................

Իմ կյանքի փորձը համոզել է, որ թերություններ չունեցող մարդիկ շատ քիչ արժանիքներ են ունենում։

Լինկոլն

................................................................................................................................................................................

Մարդիկ ամենից շատ գնահատում են արտոնությունները, եթե նույնիսկ դրանք ավագ ջահակրի արտոնություններն են թաղման հանդեսում։

Լոուել

................................................................................................................................................................................

Մենք բոլորս ի բնե այնպիսին ենք, որ ավելի հաճույքով պարսավում ենք մոլորությունները, քան գովում այն, ինչ արված է ինչպես հարկն է։

Կաստիլիոնե

................................................................................................................................................................................

Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ իրենք ցանկանում են։

Կեսար

................................................................................................................................................................................

Մենք ավելի հաճախ զբաղվում ենք նրանցով, ովքեր մեզ դուր են գալիս, քան նրանցով, ում մենք հարգում ենք։

Կրեբիյոն

................................................................................................................................................................................

Որոշ մարդկանց զվարճացնելու միակ միջոցը նրանց զրույցները նստել-լսելն է։

Քին Հաբարդ

................................................................................................................................................................................

Կան մարդիկ այնպիսի հիվադագին ինքնասիրությամբ, որոնք իրենց համար ստորացում են համարում նույնիսկ այն, որ նրանց շրջանցել է համաճարակը։

Քին Հաբարդ

................................................................................................................................................................................

Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին։

Հերբերտ

................................................................................................................................................................................

Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս։

Հիլե

................................................................................................................................................................................

Մարդիկ միշտ ասում են, թե իրենք իրենց նման չէին այն ժամանակ, երբ զայրույթից բորբոքված` մատնեցին իրենց ողջ ներքինը։

Հոու

................................................................................................................................................................................

Ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ ընդհակառակը` նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը։

Կարլ Մարքս

................................................................................................................................................................................

Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց։

Միզներ

................................................................................................................................................................................

Միայն ինչ-որ բան կորցնելով` մենք գիտակցում ենք կորցրածի արժեքը։

Շոպենհաուեր

................................................................................................................................................................................

Մարդիկ ատում են նրանց, ովքեր զգացնել են տալիս իրենց ավելի ցածր դիրքը։

Չեստերֆիլդ

................................................................................................................................................................................

Բառախաղեր ամենից շատ չեն սիրում նրանք, ովքեր ուրիշներից ավելի պակաս ընդունակ են դրանք հնարելու։

Պո

................................................................................................................................................................................

Մարդկանց մեծ մասը ընկերակցություն է որոնում ոչ թե որպեսզի լսի, այլ խոսի։

Պոպ

................................................................................................................................................................................

Ով թողտվություն է հանդես բերում վատ մարդկանց նկատմամբ, նա վնասում է լավերին։

Պուբլիլիոս Սիրոս

................................................................................................................................................................................

Մենք քիչ ենք գնահատում այն, ինչ մեզ հեշտ է տրվում։ Ամեն բանի արժեքը որոշվում է մեր ծախսերի չափով։

Փեյն

................................................................................................................................................................................

Իսկապես, ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները։

Բալզակ

................................................................................................................................................................................

Գոռոզը սակավադեպ է երախտագետ։ Նա միշտ համոզված է, որ ստանում է ավելի քիչ, քան արժանի է։

Բիչեր

................................................................................................................................................................................

Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի։

Բիչեր

................................................................................................................................................................................

Մարդը ստեղծված է հասարակության համար։ Նա ընդունակ չէ և քաջություն չունի միայնակ ապրելու։

Բլեքսթոուն

................................................................................................................................................................................

Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու։

Բյոռնե

................................................................................................................................................................................

Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ։

Բրյուլա

................................................................................................................................................................................

Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու։

Գյոթե

................................................................................................................................................................................

Մարդը ծնված է հասարակության համար։

Դիդրո

................................................................................................................................................................................

Մարդ կարող է ինքն իրեն հավատարիմ մնալ լոկ այն դեպքում, եթե նա անդադրում ձգտում է վեր բարձրանալ ինքն իրենից։

Լաշելյե

................................................................................................................................................................................

Ամենահասարակ կրքոտ մարդը համոզում է ավելի լավ, քան ամենապերճախոսը, որը զուրկ է կրքից։

Լառոշֆուկո

................................................................................................................................................................................

Յուրաքանչյուր մարդու մեջ կա մարդկային ամեն բան` լավագույնն ու վատթարագույնը։

Լավել

................................................................................................................................................................................

Մարդը լուսով` մթության, երջանկության մեջ` թշվառության, լիության մեջ` տառապանքների մասին հազվադեպ է մտածում և ընդհակառակը. միշտ մտածում է մթության մեջ` լույսի, թշվառության մեջ` երջանկության, աղքատության մեջ` լիության մասին։

Կանտ

................................................................................................................................................................................

Չկա մի անպատկառ, որն այնքան հիմար լինի, որ ոչ մի փաստարկ չգտնի իր ստորությունն արդարացնելու համար։

Կյորներ

................................................................................................................................................................................

Ձեր լռությունը չհասկացողը, հավանաբար, չի հասկանա և ձեր բառերը։

Էլբերթ Հաբարդ

................................................................................................................................................................................

Ադամը մարդ էր։ Նրա բաղձանքը դրախտի ծառի խնձորն էր` ոչ թե խնձորի, այլ նրա համար, որ այն արգելված էր։

Մարկ Տվեն

................................................................................................................................................................................

Ամեն մարդ` Լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս։

Մարկ Տվեն

................................................................................................................................................................................

Յուրաքանչյուրը տեսնում է դու ինչպիսին ես երևում, քչերն են զգում` ինչպիսին դու կաս։

Մաքիավելի

................................................................................................................................................................................

Ով ցավ չի զգում, հազվադեպ է հավատում, թե այն կա։

Սեմուել Ջոնսոն

................................................................................................................................................................................

Ոչ մի դատողություն ի վիճակի չէ մարդուն մատնացույց անելու այն ուղին, որը նա տեսնել չի ուզում։

Ռոլան

................................................................................................................................................................................

Չի կարելի ստորացնել մարդուն` չստորանալով նրա հետ միասին։

Բուքեր Վաշինգտոն

................................................................................................................................................................................

Մենք մեր մեջ հաճախ հայտնաբերում ենք այն, ինչ ուրիշները մեզնից թաքցնում են և ուրիշների մեջ գտնում ենք այն, ինչ չենք ուզում տեսնել մեր մեջ։

Վովենարգ

................................................................................................................................................................................

Ես մարդ եմ ու ոչինչ մարդկային խորթ չէ ինձ համար։

Տերենտիոս

................................................................................................................................................................................

Յուրաքանչյուր մարդ պետք է իր համար Քրիստափոր Կոլումբոս դառնա։

Ֆագե

................................................................................................................................................................................

Փոխվել չի կարող ոչ-ոք, սակայն դառնալ ավելի լավը կարող է յուրաքանչյուրը։

Ֆեյխտերսլեբեն

................................................................................................................................................................................

Դժվարությունները մարդու մեջ ծնում են դրանք հաղթահարելու անհրաժեշտ ընդունակությունները։

Ֆիլիփս

................................................................................................................................................................................

Մարդը լոկ այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին։

Լյուդվիգ Ֆոյերբախ

................................................................................................................................................................................

Արդարացումներ գտնելու վարպետը հազվադեպ է վարպետ լինում էլի ինչ-որ բանում։

Ֆրանկլին

................................................................................................................................................................................

Քսան տարեկանում մարդու վրա իշխում է ցանկությունը, երեսուն տարեկանում` բանականությունը, քառասուն տարեկանում` դատողությունը։

Ֆրանկլին

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 իմաստուն խոսք, որոնք կարող են փոխել Ձեր կյանքը. mediamag.am

Խոսքի ուժը հզոր է։ Մեկ արտահայտությունը կարող է փոխել Ձեր տրամադրությունը՝ լցնել Ձեր օրը կամ հակառակը՝ փչացնել ինչ-որ մեկի կյանքը։ Կան խոսքեր, որոնք ստիպում են մտածել ու հասկանալ և առաջ շարժվել...

Ասացվածքներ Նոր տարվա մասին. 1in.am
Ասացվածքներ Նոր տարվա մասին. 1in.am

Ամանորը տարվա ամենասպասված տոներից է: Ուստի զարմանալի չէ, որ այդ կապակցությամբ մի շարք ասացվածքներ կան: Նոր տարին այնպիսի ամենամյա միջոցառում է, որի համար հատուկ կիրառություն չեն հնարել՝ բացի տարատեսակ...

Սերը գոյություն ունի, քանի դեռ չկան հաղթողներ. hayeli.am

Կյանքում պետք է սեր լինի, մի մեծ սեր ամբողջ կյանքի ընթացքում, դա արդարացնում է hուսահատության անառիթ հարձակումները, որոնց մենք ենթակա...

Մայրերի մասին
Մայրերի մասին

1. Մոր սիրտը անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի:

2. Այն ձեռքը, որն օրորոց է օրորում, ղեկավարում է աշխարհը...

Սիրո և զգացմունքների մասին
Սիրո և զգացմունքների մասին

Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել...

Ընկերության մասին
Ընկերության մասին

Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս...

Կյանքի մասին
Կյանքի մասին

Մարդու իսկական կյանքը սկսում է հիսուն տարեկանում։ Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ...

Դաստիարակության և վարքագծի մասին
Դաստիարակության և վարքագծի մասին

Սկզբում ապրում ես մի շրջան, երբ հավատում ես ամեն ինչի, առանց որևէ հիմքի, ապա մի կարճ ժամանակ` ոչ ամեն ինչի, հետո չես հավատում ոչ մի բանի, իսկ հետո նորից` ամեն ինչի...

Գեղեցկության մասին
Գեղեցկության մասին

Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին...

Կանանց և տղամարդկանց մասին
Կանանց և տղամարդկանց   մասին

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում...

Ամուսնության և ընտանիքի մասին
Ամուսնության և ընտանիքի մասին

Ընտանիքը` հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը...

Ծնողների և երեխաների մասին
Ծնողների և երեխաների մասին

Ծնողների ու երեխաների հարաբերությունները նույնքան դժվարին են ու նույնքան դրամատիկ, որքան սիրող մարդկանց հարաբերությունները...

Փորձի և գիտելիքի մասին
Փորձի և գիտելիքի մասին

Փորձը հայտնություն է, որի լույսի ներքո մենք հրաժարվում ենք պատանեկան մոլորություններից` ի սեր հասունության մոլորությունների...

Գիտության մասին
Գիտության մասին

Գիտությունը կառուցվում է փաստերից, ինչպես որ տունը` աղյուսներից, սակայն փաստերի կուտակումը գիտություն չէ, ինչպես որ աղյուսների կույտը տուն չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ